Բաղդադի մի քանի շրջաններում 30-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել

Իրաքյան ուժերը Բաղդադի տարբեր շրջաններում մեկ օրվա ընթացքում 33 ահաբեկիչների են ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սոմարիա նյուզ» գործակալությունը, ահաբեկիչները սպանվել են Բաղդադի Աբու Ղարիբ շրջանում: Նրանցից 25-ը սպանվել են օդային հարվածների հետևանքով:

Իրաքյան ուժերը Բաղդադի հարավում գտնվող Շաքիրին թաղամասում պայթուցիկ սարքավորում են հայտնաբերել և վնասազերծել:

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային ուժերը հարվածներ են հասցրել Ջազիրա, ալ Բադիա, Սամրա բնակավայրերում ահաբեկիչների հավաքատեղիների ուղղությամբ՝ պատճառելով մեծ վնասներ:

Բաակուբայի շրջանում ԻՊ-ին պատկանող պաշտպանական 3 դիրք են ոչնչացվել:

Մյուս կողմից` Դիյալա մարզի ոստիկանության տեղեկացմամբ, անվտանգության ուժերը շրջափակել են Միկդադիա քաղաքի հյուսիսային շրջանները՝ ահաբեկիչներին թույլ չտալով փախուստի դիմել:

Սալահ ադ Դին մարզի Նաբաայի շրջանում 238 ահաբեկիչներ են ոչնչացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում