Հայաստանին ուղղված ուղերձները մարտավարական չեն. արդարանում է Թուրքիայի ԱԳՆ-ն

Ռեջեփ Թայիփ Էրդողանի անցյալ տարվա և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հունվարի քսանի հայտարարություններն, ուղղված հայերին, մարտավարական քայլեր չեն, որոնք ձեռնարկվել են 1915թ-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանջի Բիլգիքը:

«Այս հայտարարություններն ունեն անկեղծ և գործառնական չափումներ: Դրանք բարեխիղճ վերաբերմունքի և մարդկայիn հեռանկարի դրսևորումներ են»,- հայտարարել է Բիլգիքը լարգրողների հետ զրույցում:

Հատկանշական է, որքան էլ թուրք պաշտոնները հավաստիացնում են, որ այդ քայլերը կապված չեն Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ, սակայն ակնհայտ է, որ դրանք երկրաչափական պրոգրեսիայով աճել են հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել հայերին համատեղ ուղիներ փնտրել` հաղթահարելու պատմական տարաձայնությունները` ընգծելով, որ 800 տարվա համատեղ պատմությունից հետո, պարտադիր է հայերի և թուրքերի միջև մարդակային հարաբերություններ հաստատել :

«Հնարավոր է երկու հին ժողովուրդների համար հասունություն ցուցաբարել և հասկանալ միմյանց և միասին նայել ապագային: Թուրքերն ու հայերը կիսում են նույն աշխարհագրությունը և բազմադարյա պատմությունը և միմյանց հետ կարող են խոսել
միայն իրենց խնդիրներից և ուղիներ գտնել դրանց լուծման համար:

Մեզ համար անհրաժեշտություն է ամրապնդել երկկողմանի վստահությունը և համագործակցությունը, կրկին ծանոթանալու միմյանց հետ 800 տարվա համատեղ պատմության ֆոնին և մարդկային հարաբերությունների մեջ մտնել»,- նշված է Դավութօղլուի` Հրանտ Դինքի մահվան կապակցության հունվարի 20-ին արված հայտարարության մեջ:

«Ըմբռնելով այս ամենը` մենք հրավիրում են մեր հայ ընկերներին ավելի շատ այցելելու Թուրքիա` վերացնելու միմյանց նկատմամբ ունեցած նախապաշարմունքները»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում