Կիրիլ պատրիրաքը Պետդումային հորդորել Է դիմակայել «այլընտրական բարոյականության» գաղափարներին

Ռուսաստանի խորհրդարանականների հանդեպ այսօր ծառացած Է բարոյական կողմնորոշիչների ընտրության՝ աշխարհում գերիշխող լիակատար ազատության գաղափարին դիմակայելու խնդիրը: Այս մասին ասել Է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ հունվարի 22-ին Պետդումայում ելույթ ունենալով Սուրբծննդյան XXIII ընթերցումների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Արդի աշխարհի որոշ նոր նորմաներում, որը հորջորջում են «հետքրիստոնեական», պատրիարքի կարծիքով, կա «անվիճարկելի, Աստծու կողմից մարդու մեջ ամրակայված բարոյականության նորմաները վերանայման ենթարկելու փորձ»: «Դա վիթխարի վտանգներով Է սպառնում մարդկային հասարակությանը, որովհետեւ դրա հետեւանքով բարու եւ չարի միջեւ սահմանները վերանում են, իսկ արդարություն հասկացությունը մեկնաբանվում Է տվյալ պահին գերիշխող փիլիսոփայական եւ քաղաքական դրույթներին համապատասխան»,- հավելել Է պատրիարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում