ԱՄՆ-ն պետք է զորքեր տեղակայի Բալթիկայում. Բժեզինսկի

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է իրենց զորքերը տեղակայեն Բալթիկայում:
Այս կերպ հնարավոր է զսպել ռուսական հնարավոր  ռազմական ներխուժումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Զվիգնև Բժեզինսկին:

ԱՄՆ-ի ռազմական ուժերի մոտ ունեցած ելույթի ժամանակ, Բժեզինսկին մտահագություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի իր ենթակայության ներքո վերցնել Բալթյան երկրները:

«Կատաստրոֆիկ սցենար կարող է լինել, որ նա ընդամենը մեկ օրում կկարողանա վերցնել Ռիգան և Տալլինը: Նրան այդ ամենի համար ընդամենը մեկ օր է հարկավոր: Իսկ նրանք չեն կարող այդ ամեն ինչին դիմադրել»-, նշելէ Բժեզինսկին:

«Այդ ժամանակ մենք կասենք, ինչ ահավոր է, ինչպե ենք մենք ցնցված
և ինչ զայրացուցիչ է այս ամենը: Սակայն մենք ոչինչ չենք կարող անել»,- չբախվելու միջուկային զենքի կիրառման վտանգի հետ:

Բժեզինսկու կարծիքով, ԱմՆ-ն պետք է Ռուսաստանին հասկացնել տա, որ այդ պարագայում նա գործ կունենան ամերիկյան ռազմական ուժի հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում