Էրդողանի Սոմալի այցից առաջ թուրքական պատվիրակության վրա ռմբային հարձակում է կատարվել

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոմալի կատարելիք այցից առաջ մայրաքաղաք Մոգադիշոյում ռմբային հարձակում է իրագործվել այնտեղ մեկնած թուրքական պատվիրակության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական պատվիրակությունը Մոգադիշո է մեկնել հունվարի 23-ին` Էրդողանի Սոմալի այցը նախապատրաստելու նպատակով: Թուրքական պատվիրակության վրա է ուղղվել է ռումբերով բեռնված մի ավտոմեքենա, որը պայթել է:

«Ռոյթերս»-ը հայտնել է, որ թուրքական պատվիրակության անդամներից ոչ մեկը չի զոհվել կամ վիրավորվել: Սակայն, պատվիրակությանն ուղեկցող` Սոմալիի զինծառայողների մեջ կան զոհվածներ եւ վիրավորներ: Ռումբերով բեռնված ավտոմեքենան պայթել է Սոմալիի նախագահական պալատի մոտակայքում գտնվող SYL հյուրանոցի շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում