Ռուս պատգամավորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան առջև

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն են այցելել միխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամաները և ծաղիկներ դրել` ի հիշատակ զոհված Ավետիսյանների ընտանիքի:

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն են այցելել երկու երկրների միխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները, նրանց թվում նաև` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը,-այդ մասին Ռիա Նովոստիի հետ զրույցում նշել է հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն:

Նրա խոսքերով, հանձանժողովի անդամներն արդեն իսկ հայտնել են իրենց ցավակցությունները Գյումրիի ողբերգության առաջին օրերին, սակայն ընտանիքի վերջին անդամի մահվան կապակցությամբ պատգամավորները հարկ համարեցին ծաղիկներ դնել նաև դեսպանատանը: Այսօր հասարակ ռուսները այնտեղ են թողում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ծաղիկներ, գրություններ և ցավակցություններ:

Նրանք նաև գրություն են թողել հուշամատյանում, որտեղ նշված է. «Մենք ողբում ենք հայ ժողովրդի հետ միասին, քննադատում ենք այս ահավոր, անմարդակային հանցագործությունը, որին արդարացում չի կարող լինել: Համոզված ենք, որ մեղավորները կպատժվեն: Սակայն հայ-ռուսակական հարաբերությունները պետք է դարերով մնան»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում