Ադրբեջանական հերթական սուտը բացահայտվեց. Մերկելի ելույթի իրական բովանդակությունը

Ըստ Գերմանիայի կանցլերատի պաշտոնական կայքում զետեղված տեսագրության
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներածական խոսքում ղարաբաղյան հիմնախնդրի մասով բառացիորեն ասել է հետևյալը.

«Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։
Մենք խոսեցեինք, նաև, որ հնարավորության դեպքում
Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ
Ադրբեջանը այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի։

Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և բնականաբար դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու: Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենք
կիրառում»:

Հիշեցնենք, որ Интерфакс գործակալությունն այսօր տեղեկացրել էր, թե Անգելա Մերկելն ասել է, որ Գերմանիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման օգտին և ձգտում է հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում