Բաղդադում ահաբեկչությունից տուժել է ավելի քան 20 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 22-ին ահաբեկչության զոհ է դարձել 9 մարդ, վիրավորվել` ևս 13-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 2-ն իրաքյան բանակի զինվորներ են, մյուսը 7-ը` կամավորական ջոկատների անդամն եր: Պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել Բաղդադի հյուսիսում գտնվող Թաջի ռազմակետի մերձակայքում:

Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` կանխվել է Բաղդադի կենտրոնում անվտանգության աշխատակցի նկատմամբ մահափորձը:

Իրաքյան զինված ուժերն ազատագրել են Անբար և Նինվե մարզերի գյուղեր: Մասնավորապես, ազատգրվել է Անբար մարզի Խասֆա շրջանը: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Բացի այդ, ազատագրվել են Նինվե մարզի Թել Զահաբ, Քաֆրաջ, Հասան Ջալա, Շեյխա գյուղերը, ոչնչացվել են 28 ահաբեկիչներ:

Տեղեկություններ կան, որ ԻՊ-ն փախուստի է դիմել Մոսուլի 4 շրջաններից:

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում