Ադրբեջանը 8 կետով նահանջել է ` դառնալով ավելի ավտորիտար .The Economist Intelligence Unit`s

The Economist Intelligence Unit`s (EIU) կազմակերպությունը հրապարակել է 2014 թվականի ժողովրդավարության ինդեքսը (Index of Democracy 2014), որում, նախորդ տարվա համեմատ, Ադրբեջանը ավտորիտար երկրների մեջ 8 կետով նահանջ է գրանցել:

Ժողովրդավարության ինդեքսը հիմնվում է 5 կատեգորիայի վրա` ընտրական գործընթաց եւ բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեություն, քաղաքական գործընթացներում մասնակցություն, քաղաքական մշակույթ: Կազմակերպությունը ինդեքսը կազմել է աշխարհի 167 երկրներում այդ կատեգորիաներով կատարած հետազոտության հիման վրա` սահմանելով 10-բալանոց համակարգ:

Առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Դանիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան: Ցուցակի վերջին տեղում նշված է Հյուսիսային Կորեան:

167 երկրների մեջ Ադրբեջանը նշված է 148-րդ տեղում: Անցյալ տարի այդ ցուցակում Ադրբեջանը 140-րդ տեղում էր: Այս տարի այդ երկիրը 8 կետով նահանջ է գրանցել` համապատասխանաբար 67 եւ 35 կետերով հետ մնալով Հայաստանից եւ Վրաստանից:

Ինդեքսի 10-բալանոց սանդղակում Ադրբեջանը ընտրական համակարգի եւ բազմակարծության գնահատականներով ստացել է 0,50 միավոր, կառավարության գործունեության գնահատմամբ` 2,14 միավոր, քաղաքական մասնակցության գնահատմամբ` 3,33 միավոր, քաղաքական մշակույթի գնահատմամբ` 3,75 միավոր եւ քաղաքացիական ազատությունների գնահատմամբ` 4,41 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում