Գարիբաշվիլին հանդիպել է Դավութօղլուի, ապա` Ալիևի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում Է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլիի , ապա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ:

«Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարության համաձայն՝ Թբիլիսին առանձնակի կարևորություն Է տալիս Թուրքիայի հետ հարաբաբերությունների հետագա խորացմանը: Հանդիպմանը առանձնակի ուշադրություն Է դարձվել տնտեսական համագործակցության հարցերին, նշվել Է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրական գործընկերն Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  հանդիպման ժամանակ Գարիբաշվիլին նրան հրավիրել Է Վրաստան: 

«Վրաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին հրավիրել Է Վրաստան… Կողմերը քննարկել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները եւ արծարծել ռազմավարական համագործակցության հարցեր»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ Գարիբաշվիլին եւ Ալիևը ցանկություն են հայտնել խորացնել երկու երկրների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, մշակույթի և Էներգետիկայի ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում