Ադրբեջանում տղաների մահացության մակարդակն աճել է
Նմանատիպ
Ադրբեջանում տղաների մահացության մակարդակը աղջիկների մահացության մակարդակից բարձր է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, ասվում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կողմից արված հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով` Ադրբեջանում 2013 թվականին 5-9 եւ 10-14 տարիքային խմբերում երեխաների մեջ մահացության աճ է գրանցվել, որում գերակշռել է տղաների մահացությունը:
Բացի այդ, 2012 թվականի համեմատ (363 դեպք), Ադրբեջանում 2013 թվականին աճել է նաեւ մինչեւ 1-4 տարեկան երեխաների մահացությունը (372 դեպք): 5-9 տարիքային խմբում 2012 թվականին գրանցվել է 161 մահացության դեպք, 2013 թվականին` 194 մահացության դեպք: 10-14 տարիքային խմբում 2012 թվականին մահացել են 124 երեխա, 2013 թվականին` 187 երեխա: Նշված ժամակաշրջաններում մահացածների մեջ գերակշռել են տղա երեխաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում