Պերմյակովին կուղարկեն հոգեբուժական փորձաքննության
Նմանատիպ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության:
Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել ու անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանա- հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, որը նախատեսված է օրենքով՝ նման հանցանք գործելու դեպքում, «Ինտերֆաքսին» հայտնել են իրազեկ աղբյուրները:
«Բոլոր փորձաքննությունները, այդ թվում նաեւ սա, կանցկացվեն Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում», – ընդգծել է աղբյուրը:
Գործակալության մեկ այլ աղբյուր հայտնել է, որ նախօրեին զինծառայողից նմուշներ էին վերցրել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական եւ քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել էր:
Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Ռուսական կողմը քրգործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով: «Սպանության» գործ է հարուցվել նաեւ ՀՀ ՔԿ-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում