Թուրք-ադրբեջանա-թուրքմենական եռյակը կշարունակի համագործակցությունը

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Թուրքմենստանում: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը` նշելով, որ հանդիպումը ծրագրված է անցկացնել հունվարի 29-ին:

Հիշյալ երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 26-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին տարածաշրջանային նախագծեր, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցությանը եւ էներգետիկական երթուղիների հետ կապված հարցեր:

Կարդացեք նաև` Թուրք-ադրբեջանա-թուրքմենական կարգավորվող հարաբերությունների անդրադարձը Արցախյան կոնֆլիկտի վրա

Այդ հանդիպման արդյունքում, Մամեդյարովը հայտարարել էր, որ երեք երկրները ցանկանում են նոր ձևաչափ ստեղծել, որտեղ կմասնակցեն նաև վերը թվարկված ոլորտների նախարարները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեռևս նախանցյալ տարվա վերջին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 20-րդ նիստի ժամանակ էր հայտարարել Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ հանդիպումների ձևաչափի ստեղծման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում