Պահանջում են պատժել Դինքի երթին մասնկցած թուրք ընդդիմադիրներին
23/01/2015 18:09
Նմանատիպ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բեյողլու մարզի կազմակերպությունում պահանջում են, որպեսզի ԺՀԿ-ի փոխնախագահներ Շաֆակ Պավեյը, Սեզգին Թանրիկուլուն և Ստամբուլը ներկայացնող պատգամավոր Ումութ Օրանը ներկայացվեն կարգապահական հանձնաժողով` Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Ճգնաժամը բռնկվեց այն բանից հետո, երբ պատգամավորները քայլեցին «Ճանաչիր Հրանտին, ճանաչիր ցեղասպանությունը» գրառման ներքո:
Կուսակցությում նշում են, որ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և իրենց կուսակցությունը շարունակելու է ժխտողական քաղաքականությունը:
Ապա նշվում է, որ կուսակցության այդ անդամները խախտել են կուսակցության կանոնները և չեն գործել իրենց պարտավորությունների համաձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում