Ահա թե ինչ են հայտնաբերել որսորդական շները Պերմյակովի հետքը փնտրելիս
Նմանատիպ
Այսօր Aravot.am-ը եղավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցում, որի 188 տանը գազանաբար սպանեցին Ավետիսյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքին: Նշենք, որ այս պահին տունը շրջափակված է ոստիկաններով, հայ եւ ռուս քրեագետներն ու քննիչները համատեղ աշխատում են տան ներսում, դեպքի վայրում: Հարեւանների ասելով, Վալերի Պերմյակովին եւս քիչ հետո կամ վաղը առավոտյան կբերեն դեպքի վայր, նրանց ենթադրություններով, երևի թե, վերջինիս վախենում են օրը ցերեկով բերել, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն ու գլուխը ջարդեն: PrevPhotoNextPhoto Ինչեւէ, հարեւանների ուղեղում չի տեղավորվում, թե ինչու սպանեցին Ավետիսյանների խելոք-շնորհքով ընտանիքին: Նրանք համեստ ապրող մարդիկ են եղել, տան տղամարդիկ խոպան են գնացել-եկել, տանտիկինը՝ Հասմիկը, երբեմն մրգեր է վաճառել շուկայում իր քույրերի հետ, աղջիկներից երկուսը ամուսնացած են, մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Ամասիայի Ողջի գյուղում, իսկ սպանված աղջիկը ամուսնացած չի եղել ու երկար տարիներ աշխատել է ծաղկանոցում, հարսն էլ փոքրիկներին է տիրություն արել: Հարեւանների պնդելով, իրենց թաղամասում երբեք ռուս զինվորական կամ առհասարակ զինվորական համազգեստ հագած մարդու չեն տեսել եւ ապշած են, թե Պերմյակով կոչվածը ինչպես է հայտնվել իրենց թաղում: Թաղի տղամարդիկ համոզված են, որ ոճրագործը տիրապետում է Գյումրու քարտեզին, մասնավորապես անգիր գիտի իրենց թաղամասի առանձնահատկությունները: Թաղի բնակիչները բոլորը միաբերան ասում էին, որ որսորդական երեք շները Պերմյակովի հետքը գտել են իրենց թաղից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոց: «Մեր տունը Ավետիսյանների տնից մի հինգ տուն վայր է, որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո» մարկետ ու հետքը այստեղ կորել է», -նկարագրեց թաղի տղամարդկանցից մեկը: Եթե խանութի մոտով հեռացած լիներ Պերմյակովը, ապա, ըստ հարեւանների, այդտեղ տեսախցիկ կար, կֆիքսեր: Ըստ նրանց, թաղի շատ ու շատ բնակիչներ չգիտեն այն զարտուղի, խճճված ճանապարհները, որոնք տանում են դեպի ծերանոց: «Կարո» խանութի մոտ շները կորցրել են ոճրագործի հետքը, ամենայն հավանականությամբ այստեղ կամ նրան դիմավորող է եղել, կամ տաքսի է նստել ու հեռացել :
Ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում