Գրոսմայստեր Ս.Մովսիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը Բիլի օփենում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունի 7,5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնքան է վաստակել նաեւ գրոսմայստեր Ռոմեն Էդուարը (Ֆրանսիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Ինչպես հայտնում է «Armchess.am»-ը, եզրափակիչ տուրում Մովսիսյանը սեւերով խաղում է Էդուարի հետ:

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ունի 7 միավոր եւ բաժանում է 3-9-րդ տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում