Պետդեպը Կուբայի ներկայացուցիչներին հրավիրել է Վաշինգտոն
Նմանատիպ
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեկոբսոնը Հավանայում կայացած բանակցությւոնների ժամանակ առաջարկել է Կուբայի ներկայացուցիչներին այցելել Վաշինգտոն, սակայան այցի ժամկետը չի հստակեցվել:
«Մենք հուսով են, որ դա կարող է տեղի ունենալ մոտ շաբաթներս: Ամերիկյան ղեկավարության կողմից ցանկություն կա այդ բանակցությունները հնարավորինս շուտ անցկացնել»: Այդ մասին պաշտոնյան ասել է CNN-ի հետ զրույցում:
Ջեկոբսոնը դրական է գնահատել բանակցությունների առաջին շրջանի արդյունքները հատկապես միգրացիոն հարցերի հետ կապված: Ինչպես նշել է Պետդեպի ներկայացուցիչը Կուբայի հետ հարաբերությունների վերականգնումը բխում է ԱՄՆ-ի իշխանությունների հետ շահերից : Այն նվեր չէ Կուբայի իշխանություններին:
«Այս քաղաքականության շրջանակներում նվերներ չկան, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և դեսպանատան բացումը նվեր չէ, այլ երկրների բնական շահերի որոնման մեխանիզմ»,-նշել է Ջեկեբսոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում