Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հակաադրբեջանական շարժում է սկսվել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքը հունվարի 21-ին հայտարարություն է տարածել, որտեղ  խիստ քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանությունների գործողությունները: Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի տասնմեկ ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են տարբեր կուսակցություններ,  «Մարդու իրավունքները Ադրբեջանում» շարժում են սկսել և առաջարկությամբ հանդես եկել:

Տարածված հայտարարության մեջ  կոչ  է արվում դադարեցնել անկախ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալությունները:

«Խորհրդարանը քննադատում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտումները, որոնք վերջին ժամանակներս սաստկացել են անկախ լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների քաղաքական դրդապատճառներով ձերբակալության տարափի ներքո: Կոչ ենք անում անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային, Լեյլա Յունուսին, Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամաադլին և երկրում առկա այլ քաղաքական բանտարկյալներին:

Ցնցված ենք զեկույցներից, որտեղ նշվում է որոշ բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների ենթարկելու  փաստերի մասին: Մասնավորապես` Լեյլա Յունուսը, նշվում է, որ նրա ձերբակալությունը տեղի ունեցել ավելի լայն հետապնդումների շրջանակներում` վերացնելու քննադատությունը և այլախոհությունը, անհանգստացած ենք նաև Բաքվում Ազատություն ռադիոկայանի փակման կապակցությամբ:

Նշում են Մեծ Բրիտանիայի կառավարության խիստ հայտարարությունն` ի պատասպան ձերբակալությունների, և կոչը հետագայում հետևություններ կատարել այս և այլ հարակից հարցերի շուրջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում