Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին չխափանել բանակցությունները

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

 Իրանի թիվ մեկ դիվանագետը մասնավորապես, ասել է, որ Իրանի և Արևմուտքի միջև կա համաձայնագիր, որը հեռանկարային է՝ համապարփակ համաձայնություն ձեռք բերելու առումով, սակայն եթե որևէ մեկը կարող է խափանել համաձայնությունը, ապա պետք է հեռացնել տվյալ մարդուն միջազգային հանրությունից, լինի դա ԱՄՆ-ի Կոնգրեսը, թե որևէ մեկը:

Զարիֆը կոչ է արել միջազգային հանրությանը դուրս գալ այդ գործընթացի դեմ, որը կարող է կանգնեցնել  բանակցություններում առկա  բացառիկ ձեռքբերումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում