Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վատ վիճակը պահպանվում է

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսի առողջական վիճակը բանտում շարունակում է վատ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեռջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է Յունուսի փաստաբան Ալաիֆ Հասանովը, ով վերջերս այցելել է իր պաշտպանյալին:

«Նա շարունակում է նիհարել և շատ թույլ է, ինչը դիաբետի արդյունքն է: Չնայած դեղամիջոցներին` երիկամների խնդիրները և հեպատիտ C-ի հետևանքները ևս զգացնել են տալիս: Այժմ նա կշռում է ընդամենը 48 կգ, թեպետ ձերբակալման պահին 62 կգ էր»,- ասել է Հասանովը: Նա նշել է, որ իրավապաշտպանը որևէ բուժում չի ստանում, իսկ դեղամիջոցները, որոնք նա ստանում է, ուղղվում են Գերմանիայի դեսպանությունից: Յունուսի փաստաբանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալը չի վստահում տեղի բժիշկներին, ովքեր հետազոտում են իրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում