Ադրբեջանը 3 միլիարդ դոլար է կորցրել նավթի ցածր գների պատճառով

«Ադրբեջանի Պետական նավթային ֆոնդը 500 միլիոն դոլար է ներդրել չինական յուանի տեսքով: Բացի այդ ֆոնդի ակտիվների մի մասը ասիական երկրներում է ներդրվել անշարժ գույքի տեսքով: Հիմնական նպատակը Ֆոնդի արժութային պորտֆելների բազմազանեցնում է»:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային ֆոնդի ղեկավար Շահմար Մովսումովը Դավոսում կայացած իր ելույթի ժամանակ:

Նա նաև նշել է, որ չնայած ռուսական ռուբլու կուրսի խիստ անկման պատճառով, Ֆոնդը չի հրաժարվի այդ արժույթում ներդրումներ կատարելուց:

«Մենք կպահպանենք  ռուբլով մեր ներդրումները: Մեր ակտիվները ռուսական «Внешторгбанка» ունեն երկարաժամկետ և ռազմավարական բնույթ: Մենք գտնում ենք, որ պետք է մնանք ռուսական բանկերում», – նշել է Մովսումովը:

Վերջինս իր ելույթում նշել է, որ նավթի ցածր գների պատճառով Ադրբեջանի նավթային գործակալությունը երեք միլիարդ դոլար է կորցրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում