Գերմանիան Ռուսաստանին նոր սանկցիաներով է սպառնացել

Գերմանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռետտիգենը հայատարարել է, որ Մարիոպլոի դեպքերի վերաբերյալ ինչ-որ ապացույցներ չկան, սակայն Ռուսաստանին սպառնացել է նոր սանկցիաներով:

Շաբաթ օրը Մարիոպոլը գնդակոծվել է, որի արդյունքում երեսուն մարդ է մահացել, իննսունից ավել մարդ վիրավորվել է: Կիևն ու ապստամբները մեղքը միմյանց վրա են բարդում:

«Մեզ ծանրակշիռ ապացույցներ են պետք հնարավորինս շուտ` վաղը կամ մյուս օրը, որը կհաստատի կամ կմերժի կասկածները, ինչ որ մենք տեսնում ենք Մարիպոլոի զավթման ռազմական գործողությունն է»,- հայտաարել է Ռետտիգենը Bloomberg-ին տված հեռախոսային հարցազրույցի ժամանակ:

«Եթե մենք ռուսական միջամտության ապացույցներ ունենանք,ապա պատասխանն ակնհայտ է` կլինի նոր սանկցիաների տեսքով»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում