Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն ունի 2 զոհ. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն ունի 2 զոհ. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (79 արկ) և ՌՊԳ (21) ու ԱԳՍ (18) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում