Նոր տեղեկատվություն ադրբեջանցիների ռազմական կորուստների մասին

Հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում թշնամին շարունակում է խոշոր կորուստներ կրել։ Ինչպես հայտնի է դարձել Times.am-ի թղթակցին Արցախից, լուսադեմին ոչնչացվել են ևս հինգ թշնամու զինծառայողներ։ Նրանցից մեկը սպանվել է դիպուկահարի կողմից։ Մնացած չորսն իրենց մահը միասին են դիմավորել։

Նշենք, որ ադրբեջանական զինվորականների բազմաթիվ զոհերի մասին տեղեկատվությունը վերջին երկու օրերին ցնցել է ողջ Ադրբեջանը։ Հասարակական խուճապն այն աստիճանի է հասել, որ թշնամու պաշտպանական գերատեսչությունն այսօր ստիպված է եղել խախտել իր լռությունը և որոշ կորուստների մասին տեղեկատվություն հրապարակել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում