Իրանում վերանորոգվել է Արաքս գետի ափին գտնվող Հովվվի մատուռը
Նմանատիպ
Վերջերս Իրանի մշակութային ժառանգության պահպանման կազմակերպության և Արաքսի ազատ գոտու ջանքերով վերանորոգվել է Հովվի եկեղեցին, տեղադրվել է խաչը:
Իրանի եկեղեցիների կենտրոնի տնօրեն տիկին Շերլի Ավետյանը «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Հովվի կամ Անդեորդիի եկեղեցին գտնվում է Հին Ջուղայի առջև՝ Արաքս գետի ափին: Այն երեք կողմերից շրջապատված է ժայռերով և կառուցվել է թեք ձորալանջի վրա: Ժողովուրդը եկեղեցին կոչել է Հովվի մատուռ կամ եկեղեցի:
Ըստ Ավետյանի՝ ելնելով այս եկեղեցու աշխարհագրական դիրքից, այն փոխանցում է հետևյալ պատգամը Արաքս գետի մյուս ափին գտնվող Ադրբեջանին, որ, հակառակ նրա կողմից Հին Ջուղայի խաչքարերը ոչնչացվելուն, Իրանը վերանորոգում է մեր պատմական եկեղեցիները:
Հովվի եկեղեցին 2008թ. գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում, որից հետո Իրանի եկեղեցիների կենտրոնը, որը Իրանի մշակութային ժառանգությունների հարակից բաժիններից է, որոշել է եկեղեցում վերանորոգչական աշխատանք է ծավալել:
Ավետյանը տեղեկացրել է, որ եկեղեցին վերանորոգելու բազմաթիվ փորձեր են արվել, սակայն մասնագիտական նախագծեր չլինելու պատճառով վերանորոգումներն եկեղեցուն օգուտ չեն բերել` բացի վնասելուց:
Ուստի իրենք դիմել են Հայաստանի հուշարձանների պահպանության վարչություն, որը տրամադրել է մասնագիտացված ճարտարապետների նախագիծ: Վերանորոգումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հայաստանից հրավիրվել են վերականգնող մասնագետներ Մարտին և Արմենակ Չոլաքյանները: 8 ամսում կատարվել են բոլոր աշխատանքները: 2014թ. դեկտեմբերին տեղադրվել է եկեղեցու խաչը, որն օծել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթջյանը:
Աշխատանքները ֆինանսավորել է Իրանի մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունը և Արաքսի ազատ գոտին:
Տիկին Ավետյանը նաև նշել է, որ եկեղեցին պետք է վերաօծվի, և այդ հարցով կզբաղվի Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում