Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել Վ.Ավետյանի հոգու հանգստության համար

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հոգու հանգստության համար նրա ընկերների նախաձեռնությամբ օգոստոսի 5-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, հայտնում են Վահե Ավետյանի մահվանից հետո ստեղծված քաղաքացիական խմբից:

Հունիսի 17-ին դաժան ծեծից հետո Վահե Ավետյանը ապրեց մի քանի օր և այդպես էլ գիտակցության չգալով հունիսի 29-ին մահացավ: «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, Ավետյանին և նրա ընկերներին ծեծելու համար այժմ կալանավորված են ռեստորանային համալիրի 6 աշխատակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում