Ադրբեջանի շահերը ԱՄՆ-ում պաշտպանում է հրեական լոբբին
27/01/2015 15:25
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը խոստովանել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանում է հրեական լոբբին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Jerusalem Post թերթը, Հասանովը հայտարարել է իսրայելական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Մասնավորապես, հրեական լոբբին եւ իսրայելցի առաջնորդները ամերիկացի գործընկերների հետ լուրջ երկխոսություն են տանում Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ»,- ասել է նա:
Հասանովը նշել է, որ, «չնայած արտաքին ճնշումներին», Ադրբեջանը Իսրայելին համարում է իր շատ կարեւոր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը: «Իսրայելն ու Ադրբեջանը հուսալի գործընկերային հարաբերությունների մեջ են նաեւ ռազմական ոլորտում»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում