Հինգշաբթի օրը կվճռվի Ռուսաստանի ճակատագիրը

Հինգշաբթի օրը կվճռվի Ռուսաստանի ճակատագիրը

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ԱԳ նախարարներին հանձնարարել են քննարկել նոր պատժամիջոցներ՝ ապահովելու Մինսկի պայմանավորվածությունների կատարումը:

«Իրադրության վատանալու պայմաններում մենք խնդրում ենք ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստի մասնակիցներին՝ գնահատական տալ իրադրությանը եւ քննարկել բոլոր համապատասխան գործողությունները, հատկապես, հետագա սահմանափակիչ միջոցառումների առումով, որոնք ուղղված կլինեն Մինսկի պայմանավորվածությունների արագ եւ համապարփակ իրականացմանը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում չի ճշտվում, թե ում դեմ կարող են սահմանվել նոր պատժամիջոցները: Սակայն հաղորդագրության առաջին պարբերության մեջ ասված Է, որ ԵՄ-ի ղեկավարները նշում են Ռուսաստանի կողմից շարունակվող աջակցությունը Դոնբասի աշխարհազորայիններին, և դիմում են Մոսկվային՝ պահանջելով դատապարտել նրանց գործողությունները և կատարել Մինսկի պայմանավորվածությունները:

ԵՄ-ի ԱԳ նախարարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ նիստը կկայանա հունվարի 29-ին: Ռուսական լրատվամիջոցներում վարկածներ են շրջանառվում, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել ռուսական բանկերի նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանում կարող են անջատել վճարումների SWIFT համակարգը:

Մասնավորապես` Բրյուսելում քննարկվում է մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ նոր սանկցիաների կիրառումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում