Սիրիայում 2014թ. ընթացքում ավելի քան 15 հազար զինյալ հանձնվել են իշխանություններին
27/01/2015 16:24
Նմանատիպ
Սիրիայի արդարադատության նախարար Նաջիմ Համադ ալ Ահամադը հայտարարել է, որ 2014թ. սիրիական իշխանություններին են հանձնվել 15 հազար 922 զինյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախարարի խոսքով` նրանցից 98 տոկոսն արդեն վերադարձել է բնականոն կյանքին ու աշխատանքին:
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դեր Զորի օդանավակայանի շրջակա տարածքների վրա: Մասնավորապես, բանակը վերահսկում է նաև օդանավակայանի մերձակայքում գտնվող Հուեյջա գյուղը:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ քրդական ուժերը վերահսկողություն են հաստատել Քոբանի քաղաքի մոտ գտնվող Հալիջ գյուղի վրա: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում