Ռուսաստանում ադրբեջանցի 50 քրեական հեղինակություններ են ձերբակալվել

Ռուսաստանում ադրբեջանցի 50 քրեական հեղինակություններ են ձերբակալվել

Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր քրեական հետախուզական վարչության «Ռիս» հատուկ նշանակության ջոկատայինները Մոսկվայի «Նեոլիտ» սրճարանում անցկացրած օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել են ադրբեջանցի 50 քրեական հեղինակությունների: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Praym Crime գործակալությունը, հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ձերբակալվածների մեջ է Ադրբեջանի 54-ամյա քաղաքացի, «Գարա Յունուս» (Սեւ Յունուս) մականունով «օրենքով գող» Յունուս Նազարովը: Հետաքննության տվյալներով, քրեական հեղինակությունները սրճարանում հավաքվել էին փողերը հավաքելու, ֆինանսական միջոցները միմյանց միջեւ բաժանելու, ինչպես նաեւ պատիժ կրող քրեական տարրերին ֆինանսավորելու հետ կապված հարցեր քննարկելու համար:

Քրեական աշխարհում որպես «Յունուս Յասամալսկի» ճանաչված Յունուս Նազարովը նախկինում 20 տարի ազատազրկման պատիժ է կրել: Նա հայտնել է, որ Ռուսաստանում գտնվում է ապօրինի հիմունքներով: Իրավապահները նրան հանձնել են ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում