Թուրքիայի Մեջլիսի նախագահը հակասել է ինքն իրեն
27/01/2015 17:23
Նմանատիպ
Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը, ով պաշտոնական այցով գտնվում է Չեխիայի Հանրապետությունում, կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին:
Նա հերթական անգամ քննադատել է տարբեր երկրների խորհրդարանները, որոնք բանաձևեր են քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Խորհրդարանները միջազգային քրեական դատարաններ չեն: Անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները: Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ»,- հայտարարել է Չիչեքը` համոզմունք հայտնելով, որ «խորհրդարաններում խնդրի ընդունումը խեղաթյուրում է «ցեղասպանության» իմաստը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում