Լոնդոնի օլիմպիական խաղերում այսօր Հայաստանը կներկայացնի հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ Յ.Պատրիկեևը

Լոնդոնում շարունակվում են ամառային օլիմպիական խաղերը և այսօր Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեևը կմրցի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի տղամարդկանց 120 կգ քաշային կարգում:

Պատրիկեևի առաջին մրցակիցն է Հասան Բարոևը, ով Աթենք-2004-ի ոսկե, իսկ Պեկին-2008-ի արծաթե մեդալակիր է:

Պատրիկեև-Բարոև զույգի հաղթողը դուրս կգա 1/8 եզրափակիչ: Մենամարտը կսկսվի երևանյան ժամանակով 16:18-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանն օլիմպիական եզրափակիչում 0:1, 0:1 հաշվով պարտվեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին: Սակայն մեր մարզիկի պնդմամբ. «Ռոման Վլասովն անազնիվ քայլի էր գնացել և մարմնին յուղ էր քսել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում