Ադրբեջանում չեն վստահում սեփական բժիշկներին

Ադրբեջանում չեն վստահում սեփական բժիշկներին

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքանության հանձնաժողովը օրինագիծ է պատրաստում երկրում արտասահմանցի բժիշկների գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ:

Հանձաժողովի նախագահ Մուսա Գուլիեւն իր ղեկավարած կաույցի այսօրվա նիստում ասել է, որ օրենսդրական նախագիծը ծրագրվում է խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը ներկայացնել ընթացիկ նստաշրջանում:

Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` այդ երկրում մեծ հեղինակություն վայելող արտասահմանցի բժիշկների գործունեությունը ծրագրվում է սահմանափակել այն բանի համար, քանի որ հանրությունը չի վստահում Ադրբեջանի ցածրօրակ բուհերն ավարտած բժիշկներին,  և վերջիններս, ըստ էության, հաճախորդ չունեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում