ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելով. Ամալ Քլունի

ՄԻԵԴ-ը մեծագույն սխալ է կատարել Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելով. Ամալ Քլունի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարեւոր սխալ է թույլ տվել։ Նման գնահատական է տվել Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Քլունին շեշտել է, որ Եվրոպական դատարանի մեծագույն սխալն է եղել Փերինչեքի գործով որոշում կայացնելով Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելը:

«Դատարանը, թեեւ ինքն էլ ընդունել է, որ այս գործի շրջանակում բոլորովին չի պահանջվում որոշել՝ արդյոք 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր, թե ոչ, այնուամենայնիվ, այդ որոշումը կայացրել է առանց որեւէ փորձաքննության, փաստերի, առկա փաստաթղթերի ուսումնասիրության եւ վկաների հարցաքննության, նույնիսկ, առանց հայկական կողմի ներգրավվման։ Դրա փոխարեն դատարանն ուղղակի որոշել է, որ ցեղասպանությունը չի ապացուցվել կամ, նույնիսկ, որ այն ապացուցելի չէ»,- ասել է Ամալ Քլունին։ Նա շեշտել է, որ ոչ ՄԻԵԴ-ն է այն հարթակը, ոչ էլ Փերինչեքի գործը, որի շրջանակում որոշվի պետության պատասխանատվությունը ցեղասպանության հանցանքի մեջ: Սակայն, ըստ նրա, եթե անգամ ՄԻԵԴ-ի իրավասությունների մեջ լիներ այդ հարցը, ապա եղած վկայություններն ու ապացույցները բավարար են այդ իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում