Սիրիայի բնակիչներին օգնելու համար այս տարի կպահանջվի 2,9 մլրդ դոլար. ՄԱԿ

Սիրիայի բնակիչներին օգնելու համար այս տարի կպահանջվի 2,9 մլրդ դոլար. ՄԱԿ

Սիրիայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար 2015 թվականին կպահանջվի 2,9 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Կյունգ վա Կանգը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ անցյալ տարի միջազգային դոնորներից ստացված միջոցների պակասը հանգեցրել է այն բանին, որ հարյուր հազարավոր սիրիացիներ ձմռանը մնացել են առանց անհրաժեշտ պաշարների:

«Հումանիտար գործակալություններին շտապ կարգով միջոցներ են անհրաժեշտ Սիրիայում աշխատանքը շարունակելու համար: Սիրիայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար այս տարի կպահանջվի 2,9 մլրդ դոլար: Անցյալ տարի մենք ստացել ենք պահանջված գումարի միայն 48 տոկոսը: Միջոցների անբավարարությունը նշանակում է, որ օգնության կարիք ունեցող 3,3 մլն մարդկանցից հարյուր հազարավորները չեն ստանա այն»,- ասել է Կյունգ վա Կանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում