ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով նոր զեկուցող է նշանակվել
29/01/2015 13:37
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) այսօրվա նիստում լեհ խորհրդարանական Տադեուշ Իվինսկին նշանակվել է Ադրբեջանի գծով նոր համազեկուցող:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տ. Իվինսկին ԵԽԽՎ-ում ներկայացնում է Ձախ ժողովրդավարների դաշինքի խումբը: Նա զբաղեցնում է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: Տ. Իվինսկին այդ պաշտոնում փոխարինել է Ժոզեֆ Դեբոնո Գրեխին, ում լիազորությունների ժամկետն ավարտվել է անցյալ տարվա նոյեմբերին: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով երկրորդ համազեկուցողը իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում