Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ քվեարկելուց

Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ քվեարկելուց

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեկվա լիագումար նիստում Ռուսաստանին քվեարկելու ձայնի իրավունքից զրկելու հետ կապված որոշմանը դեմ են քվեարկել 4 երկիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կառույցի կայքը, այդ որոշման դեմ քվեարկած երկրներին` Հայաստանին, Կիպրոսին եւ Սերբիային, միացել է նաեւ Ադրբեջանը:

Վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես կողմ էր քվեարկել Ռուսաստանի հետ կապված ԵԽԽՎ որոշումներին: Որոշման դեմ ընդհանուր առմամբ քվերակել են 42, օգտին` 160 հոգի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում