Սիրիայում ադրբեջանցի ջիհադականները հայրենակիցներին գայթակղում են խորովածով

Սիրիայում ադրբեջանցի ջիհադականները հայրենակիցներին գայթակղում են խորովածով

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցի վահաբի ջիհադականները հայրենակիցներին գայթակղում են խորովածով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք համացանցում հերթական տեսանյութն են տեղադրել, որում երիտասարդ ադրբեջանցին խորոված է ուտում, եւ դիմելով Ադրբեջանում բնակվող իր հորը, կոչ է անում նրան իր մոտ գալ:

«Հայրիկ, սովորիր նամազ անել, հետո կապվիր Էլնուրի հետ, նա քեզ կբացատր` ինչպես գալ ինձ մոտ: Այստեղ քեզ ոչ ոք չի ստիպում կռվել: Ուղղակի ապրիր այստեղ, ինչպես ապրում ես Ադրբեջանում: Այնտեղ դու ամեն օր ընկած ես մի կտոր հացի հետեւից, իսկ այստեղ դա չկա: Այստեղ մեզ բնակարաններ են տալիս, ուտելիքը շատ է: Մենք այստեղ ուտում ենք այն, ինչ չէինք կարող մեզ թուլ տալ Ադրբեջանում», -պատմում է ադրբեջանցի ջիհադականը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ կատարել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում