Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են ստորագրել

Այսօր Աշխաբադում կայացել է Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հարաբերությունների ներկա մակարդակը: Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել էկոնոմիկայի, տրանսպորտի և կրթության բանագավառներում համագործակցության վերաբերյալ: Նպատակ ունենալով այդ ոլորտներում ամրապնդել համագործակցությունը` ընգծվել է այդ ոլորտներում աշխատանքային հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության անհրաժեշտությունը:

Ելոււյթ ունենալով հանդիպման ժամանակ` Մամեդյարովն ընգծել է  տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությունը :

Վերջինս,  աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, կարևորել է եռակողմ հանդիպումներ անցկացման անհրաժեշտությունը:

Վերջում  երկրորդ եռակողմ հարաբերությունների արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն :

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում