Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցել է նոր ցուցադրության դիտմանը
29/01/2015 19:28
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ մասնակցել նոր ցուցադրության աշխատանքների դիտմանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման աշխատանքների նշանակությունը քաղաքական, գիտակրթական եւ մարդասիրական առումներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում