Human rights watch-ի 2014թ-ի զեկույցում Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել

Human rights watch-ի  2014թ-ի զեկույցում Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել

Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը  իր պաշտոնական կայքում հրապարակել է  ամենամյա զեկույցը, որտեղ ադրբեջանական կառավարությունը խիստ քննադատությունների է արժանացել:

Զեկույցի սկզբնամասում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մեծացրել են ճնշումներն իր քնննադատների նկատմամբ` դրամատիկորեն վատթացարցնելով իր` առանց այն էլ խղճուկ կարգավիճակը:

Իշխանությունները քաղաքական մոտիվներով դատապարտել կամ ձերբակալել են նվազագույնը 33 մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և բլոգերների` ստիպելով ուրիշներին կամ փախչել երկրից կամ թաքնվել:

Իշխանությունները սառեցրել են անկախ քաղաքացիական խմբերի և նրանց ղեկավարների բանկային հաշիվները, խոչընդոտել են արտասահմանյան գրանտներ ստանալուն և արտասահմանյան ուղեվորությունների վրա արգելքներ են սահմանել: Այդ ձերբակալվածներից շատերը բողոքել են ոստիականությունում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Շատ կազմակերպությունների, որոնց թվում նաև բազմաթիվ առաջատար իրավական խմբերի, ստիպում են դադարեցնել իրենց գործունեությունը:

Հետապդնումները շարունակվել են նաև մայիսին, երբ Ադրբեջանը ստանձնեց Եվրոպայի ամենագլխավոր մարդու իրավունքների կառույցի` Եվրոպայի խորհուրդի վեցամսյա նախագահությունը:

Զեկույցի մեջ առանձին մասնաբաժիններով անդրադարձ է կատարվել կառավարության քննադատների հետապնդումներին, ԶԼՄ-ի ազատությանը, կազմակերպություններ ստեղծելու ազատությանը, կտտանքներին և բռնի վերաբերմունքին, մարդու իրավունքների պաշտպաններին և կարևոր միջազգային դերակատարներին:

Զեկույցում նշվում է , որ նվազագույնը 10 լրագրող, բլոգեր և սոցիալական մեդիայի ակտիվիստներին են ձերբակալել 2014թ-ի ընթացքում: Անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում ձերբակալված և հետապնդումների ենթարկված լրագրողներին, բոլոր աղմկահարույց դեպքերին:

Միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպության զեկույցում թվարկվում է բոլոր այն միջազգային կառույցները, որոնք քննադատել են կառույցներին: Դրանց թվում են Եվրոպական միությունը, ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում