Եղեգնուտի` Պետրոս Ղեւոնդյանի անունը կրող դպրոցում նշվել է հերոսի ծննդյան տարեդարձը

Եղեգնուտի` Պետրոս Ղեւոնդյանի անունը կրող դպրոցում նշվել է հերոսի ծննդյան տարեդարձը

Այսօր ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի` Պետրոս Ղեւոնդյանի անունը կրող դպրոցում նշվեց հերոսի ծննդյան 51-րդ տարեդարձը:

Փառքի անկյունում երեխաները մոմեր էին վառվում: Դասերի ավարտին աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած համերգային ծրագիրը, որը խոսուն վկան էր այն բանի, որ հերոսը կենդանի լեգենդ է իր անունը կրող դպրոցի սաների սրտերում:

Ազգային երգ ու պարը հանդիսատեսին մատուցվեց տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ: Հերոսի հոբելյանի կապակցությամբ լույս է ընծայվել մի նոր հուշ-ալբոմ, որտեղ բերված են փաստեր հերոսի անմնացորդ նվիրվածության ու հայրենասիրական անկոտրում կամքի մասին:

Պետրոս Ղեւոնդյանը (Պետո) ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին, ՀՀ Նաիրի շրջանի Պռոշյան գյուղում: Արցախյան շարժման սկզբից, երբ 17 տարեկան էր, կամավոր մեկնել է ռազմաճակատ: 1992-ից Պետրոսը եղել է Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար:

1994 թ. մշակել է Քարվաճառի շրջանի Օմարի լեռնանցքի ազատագրման դժվարին ծրագիրը եւ իր գումարտակով իրականացրել այն: Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին` Քարվաճառում` վիրավոր զինվորին փրկելիս: Այդ ժամանակ Պետոն 30 տարեկան էր: Արցախի Հերոս է:

Մարիամ Փիլաֆյան

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում