Ողջերին չհարգողը զոհվածներին էլ չի հարգի
Նմանատիպ
Petros Ghazaryanն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր կարդացի Կարեն Կարապետյանի կարծիքը շրջանառության հարկի մասին, որի դեմ բողոքում են այդ փոփոխությունից «շահողները»:Կարեն Կարապետյանը դեմ է արտահայտվում կառավարությանը և կիսում է ցուցարարների կարծիքը:Սա
մի խնդիր է, որ մտահոգում է մեր հանրության շատ խոցելի խավի` փոքր և միջին
բիզնեսին: Եվ մտածում եմ, իսկ ու՞ր են մնացած հանրապետական
պատգամավորները: Գեղամյանը, Շուշանը, Կարեն Ավագյանը, ասենք, կարծիք
ունե՞ն, թե՞ չէ։ Թե՞ իրանց կարծիքը մենակ թուրքերի դեմ հոխորտալուց ա
գալիս:Ցեղասպանության 100-ամյակին էս թիմը ոչ թե խոսելու, այլ կոկորդ է պատռելու զոհերի հիշատակը հարգելու համար:Բա
այսօր հանրահավաքի են դուրս եկել ձեր կենդանի, ողջ-առողջ քաղաքացիները: Բա
իրանց հարգել պետք չի՞։ Թե՞ պետք է զոհվեն, նոր հարգեք: Ողջերին չհարգողը
զոհվածներին էլ չի հարգի: