Թուրք և վրաց նախարարները առևտրի ակտիվացումը կապում են երկաթուղու հետ

Թուրք և վրաց նախարարները առևտրի ակտիվացումը կապում են երկաթուղու հետ

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրիի և Թուրքիայի առևտրային և մաքսային հարցերով նախարար Նուրեթին Չանելիքի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարարներն ուշադրություն են դարձրել երկու երկրների համար ռազմավարական կարևորություն ունեցող թեմաների վրա, ինչպես առևտրա-տնտեսական գործընկերության ակտիվացումը, մաքսային անցակետերի արդյունավետ ղեկավարումը, տուրիստական և տրանսպորտային հոսքի աճին աջակցելը։

«Վրաստանը և Թուրքիան գործընկեր պետություններ են։ Մեր երկրների միջև առևտրային ներուժը բարձր է, թեև անհրաժեշտ է այն ավելի ակտիվացնել։ Կարծում եմ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, որի շինարարությունը կավարտվի տարեվերջին, կնպաստի առևտրային ոլորտի գործընթացների արագացմանը»,- հայտարարել է Նուրեթին Չանելիքին:

 

Հիշեցնենք, որ  երեկ   կայացել է Բաքու – Թբիլիսի –Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շնորհանդեսը և նախարարները  դիտել են դրանով գնացքի թեստային անցավազքը:

աքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին կառուցվում Է վրացա-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Ադրբեջանը Վրաստանի հատվածի կառուցման համար տրամադրել Է 775 միլիոն դոլար գումարի վարկ:

Փոխադրամիջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 միլիոն տոննա: Ենթադրվում Է, որ սկզբնական փուլում կփոխադրվեն մեկ միլիոն ուղեւոր եւ 6,5 մլն տոննա բեռներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում