Գարիբաշվիլին և Սալբերին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
31/01/2015 12:40
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի հետ:
Կողմերը քննարկել են Վրաստանի և ԵՄ-ի համագործակցության հեռանկարները և երկրից անջատված տարածքներոում ստեղծված իրավիճակը:
Մեծ ուշադրություն է հատկացվել ժնևյան ֆորմատով անցկացվող միջազգային քննարկումներին: Նշվել է, որ Ժնևը կարևոր վայր է անվտնագության և հումանիտար հարցրերով Ռուսաստանի հետ քննարկումներ անցկացնելու համար:
Գարիբաշվիլիի խոսքերով, Վրաստանը ցանկանում է հակամարտությունը լուծել խաղաղ ճանարապարհով, որպեսզի Ժնևում կառուցողական երկխոսությունը շարունակվի:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: