Ադրբեջանն իր դիվերսանտների հարցը բարձրացրել է նաև ՄԱԿ-ում

Ադրբեջանն իր դիվերսանտների հարցը բարձրացրել է նաև ՄԱԿ-ում

ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացոցւիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մասնակցել է Զինված հակամարտություններում խաղաղ բնակչության պաշտպանությունը թեմայով քննարկմանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևը նշել է, որ պաշտպանում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու դիրքորոշմանը:

Վերջինս նշել է, որ ռազմական հակամարտությունների ժամանակ, խնդիրը ոչ միայն պարտավորությունների չկատարումն է, այլև հենց անպատաժելիության մթնոլորտը:

Եվ միջազգային իրավունքի խախտման օրինակ է ներկայացրել ադրբեջանցի դիվերսանտներ Հասան Հասանովի, Շահբազ Գուլիևի և Դիլգամ Ասքերովի դատավարությունը:

Հետաքրքրական է, որ ուտոպիաներով ապրող դիվանագետը նշել է, որ այդ մարդկանց կողմից Արցախի Հանրապետության տարածք ներթափանցելը անօրինական չէ, քանի որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մի մասն է:

Հարկ է նկատել, որ Ադրբեջանը զանազան հարթակներից խոսում է միջազգային հումանիտար իրավունքի ու մարդասիրության մասին, սակայն չի զլանում տարբեր տրամաչափի զենքերից կրակել ՀՀ-ի և ԼՂՀ-ի խաղաղ բնակչության վրա: Նույնիսկ անհերքելի փաստերի առկայությամբ, սեփական երկրի դիվերսանտներին ներկայացնում է որպես քաղաքացիական գերիներ:

Հիշեցնենք, որԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել է, իսկ մյուսները դիմել են փախուստի: ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը դիմադրություն է ցույց տվել և սպանվել:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում