Թուրքիայի քաղաքացիներին արգելվել է ապրիլի 24-ին այցելել Գալիպոլիի հուշարձան

Թուրքիայի քաղաքացիներին արգելվել է ապրիլի 24-ին այցելել Գալիպոլիի հուշարձան

Չանաքքալեի հաղթանակի 100-րդ ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Թուրքիայի քաղաքացիներին արգելվել է ապրիլի 24-25-ն այցելել Գալիպոլիի պատմական հուշարձան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին նշվել է Չանաքքալեի նահանգապետարանի հրապարակած հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման արգելքի պատճառն այն է, որ այդ օրերին երկրում լինելու են մեծ թվով բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաներ ու պատվիրակություններ:

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հանդես էին եկել հայտարարությամբ` հայտնելով, որ այս տարի Չանաքքալեի հաղթանակին նվիրված տոնակատարությունները կատարվելու են ոչ թե մարտի 18-ին, ինչպես նախորդ տարիներին, այլ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ընդ որում, արարողությանը հրավիրվել են ավելի քան հարյուր երկրի ղեկավարներ` այդ թվում և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շատ վերլուծաբաններ հայտնել էին, որ սա բացահայտ քայլ է` ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում