Հայաստանն ու Բելառուսը վերագնահատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները. Stratfor

Հայաստանն ու Բելառուսը  վերագնահատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները. Stratfor

Stratfor հեղինակավոր վերլուծական կենտրոնի մասնագետներն անդրադարձել են Ռուսաստանի և իրենց բնորոշմամբ նրա ամեահավատարիմ դաշնակից Բելառոսի ու Հայաստանի հետ հարաբերություններին:

Կենտրոնի փորձագետների համոզմաբ` վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի երկու ամենահավատարիմ դաշնակիցները` Հայաստանն ու Բելառուսը վերագնահատում են Ռուսասատնի հետ իրենց հարաբերությունները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդեր Լուկաշենկոն հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլի ժամանակ հայտարարել էր, որ եթե համաձայնագրերը կյանքի չկոչվեն, ապա Մինսկը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից` ավելացնելով, որ երկիրը մեծ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից:

Հայաստանն էլ իր հերթին է Ադրբեջանի հետ հակամարտությունում առերեսվում մեծ դժվարությունների: Երկու երկրներն էլ թվում թե պահպանում են Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունը, սակայն կախված Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունից կարող են փոփոխել իրենց դիրքորոշումը Արևմուտքի նկատմամբ:

Վերլուծական կենտրոնը նկատում է, որ ուկրաինական ճգանաժամն ազդեցություն է թողնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վրա: Շփման գծում մարտերրը թեժացել են, բռնությունը պայթեց 2014թ-ի օգոստոսին և նույն թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանական ուժերը խփեցին հայկական ուղղաթիռը: Այս ամենից հետո Ադրբեջանն ավելի շատ մանևրելու հնարավորթյուն ստացավ իր էներգետիկ ռեսուրսների շնորհիվ և նաև այն պատճառով, որ Ռուսաստանն իր ուշադրությունը բևեռել է Ուկրաինայի վրա:

Այս գործոնները ստիպում են Հայաստանին հարցականի տակ դնել Ռուսաստանի` անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը,հատկապես, որ ուղղաթիռի խփման հետ կապված Ռուսաստնի արձագանքը բավարար չէր:

Սակայն, ինչպես նկատում է Stratfor–ը, Հայաստանը զգուշավոր է Ռուսաստանից շատ հեռու գնալու հարցում, չնայած, որ ռուս զինվորի կողմից Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը Հայաստանում ցույցերի և հակասական զգացմունքների պատճառ դարձան:

Երևանը կանգած է Մոսկվայի կողքին, մեջբերվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը` ավելացնելով, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում տարածաշրջանային անվտանգության կարևորագույն խնդիրեր է լուծում:
.

Հետևեք մեզ նաև Telegram-ում