Հունաստանը եւ Կիպրոսը կարող են «կամուրջ» դառնալ ՌԴ-ի եւ ԵՄ-ի համագործակցության համար. Ցիպրաս

Հունաստանը եւ Կիպրոսը կարող են «կամուրջ» դառնալ ՌԴ-ի եւ ԵՄ-ի համագործակցության համար. Ցիպրաս

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ եւ երկրի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ Աթենքը եւ Կիպրոսը «կարող են կամուրջ դառնալ Եվրոպայի եւ Ռուսաստանի համագործակցության համար»:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Բլումբերգ» գործակալությանը, այս հայտարարությունը Ցիպրասն արել Է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ փետրվարի 2-ին կայացած հանդիպումից հետո: Բացի այդ, Հունաստանի նոր վարչապետն ասել Է, թե Աթենքը «չի քննարկում Ռուսաստանից վարկ վերցնելու հնարավորությունը»:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ նախօրյակին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անհանգստություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած Հունաստանի նոր կառավարությունը ձգտում Է համագործակցել Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ Handelsblatt գերմանական հրատարակությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրների, գրել Է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը պատրաստվում է լուծարել Հունաստանի միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրահանձնաժողով, Եվրոպայի կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ): Յունկերը, հրատարակության տեղեկատվության համաձայն, մտադիր է շտապ կարգով գտնել «եռյակի» այլընտրանք, որին դեմ է Հունաստանի նոր վարչապետ Ալեքս Ցիպրասը: «Եռյակի» բարենորոգմանը եւ Աթենքի համար ստորացուցիչ տեսչական ստուգումներից հրաժարվել ուն համաձայն է նաեւ Գերմանիայի կառավարությունը:

Խիստ սահմանափակումների փոխարեն Հունաստանին կարող են առաջադրվել ավելի ընդհանուր տնտեսական նպատակներ: Սակայն Եվրահանձնաժողովն այդ քայլին կգնա միայն այն բանից հետո, երբ Հունաստանի իշխանությունները կհավաստեն հավատարմությունը բարեփոխումների եւ խնայողության քաղաքականությանը, նշում է Handelsblatt-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում