Մերկելը եւ Բայդենը Մյունխենի խորհրդաժողովում կարծարծեն Ուկրաինայի հակամարտության թեման

Մերկելը եւ Բայդենը Մյունխենի խորհրդաժողովում կարծարծեն Ուկրաինայի հակամարտության թեման

Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի օրերից մեկը, որը տեղի կունենա փետրվարի 6-ից 8-ը, ամբողջությամբ կնվիրվի ուկրաինական խնդրին. Զեկուցումներով հանդես կգան կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:

«Խորհրդաժողովի հիմնական օրը՝ փետրվարի 7-ին, մենք գրեթե բացառապես կզբաղվենք միայն Եվրոպայի անվտանգության թեմայով, ներառյալ ուկրաինական հակամարտությունը: Բանավիճելու շատ ժամանակ կլինի գրեթե 400 մասնակիցների համար: ԱՄՆ-ի փոխնախագահը, Սերգեյ Լավրովը, տիկին բունդեսկանցլերն այդ թեմայի վերաբերյալ իրենց տեսակետը կհայտնեն փետրվարի 7-ին՝ օրվա առաջին կեսին: Նույն այդ օրը մենք մեծ բանավեճ կունենանք եվրոպական պետությունների նախագահների հետ, այդ թվում՝ ՈՒկրաինայի նախագահի, Ֆինլանդիայի նախագահի, Բուլղարիայի նախագահի հետ»,- ասել Է Իշինգերը:

Բացի այդ, միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան զրուցել նաեւ լրագրողների համար փակ ձեւաչափով, նշել Է նա:

«Ես վստահ եմ, որ այդ հնարավորություններն ակտիվորեն կօգտագործվեն ճգնաժամի ապաԷսկալացման եւ ստեղծված ծանր իրադրությունից դուրս գալու համար: Ոչ թե Ռուսաստանի կամ Արեւմուտքի շահերը առաջ տանելու համար, այլ ի շահ այն դժբախտ մարդկանց, որոնք այժմ ձմռան ցրտին ապրում են Ուկրաինայում եւ դարձել են փախստականներ: Ահավոր Է, որ Եվրոպայի կենտրոնում 2015 թվականին նման վիճակ Է տիրում: Դա պատասխանատվություն Է, որը, ինչպես ես հուսով եմ, կա Մոսկվայի ղեկավար անձանց եւ մնացած բոլորի գլխում»,- ասել Է Իշինգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում